HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ սեպտեմբերի 5-9-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-6-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 5-6-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:

Երևան քաղաքի սեպտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           36.50C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               4.40C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           23.30C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter