HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիլիջան» ազգային պարկ»-ի տարածքում սեպտեմբերի 4-ին բռնկված հրդեհի օջախը մարվել է

Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 4-ին՝  ժամը 09:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշ տեղամաս» մասնաճյուղի թիվ 5 պահաբաժնին կից համայնքային տարածքում: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների ուժերով: Անտառին էական վնաս չի  պատճառվել:   Այրվել է մոտավորապես  150 քմ  խոտածածք տարածք:

Սույն թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ին, Սյունիքի մարզի Ագարակ և Տաշտուն համայնքներին հարակից «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը լիովին չեզոքացվել է սեպտեմբրի 3-ին` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և ԱԻՆ հրշեջ փրկարարների ջանքերով: Այրվել էր 7-8 հեկտար խոտածածկ տարածք:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում շարունակվում են օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները:

Օրվա ընթացքում չեզոքացվում է միջինը 10-15 ծխացող օջախ:

Հիշեցնենք, որ համաձայն բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի  N 232-Ա հրամանի` Բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում է շուրջօրյա խստացված  հսկողություն,  ձեռնարկվում  են կանխարգելիչ  միջոցառումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter