HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Հյուսիսային Կորեայի նախագահը

Դեկտեմբերի 17-ին մահացել է Հյուսիսային Կորեայի 69-ամյա առաջնորդ Կիմ Չեմ Իրը: Պետական հեռուստաընկերության հաղորդավարուհին այսօր այս լուրը հայտնել է՝ եթերում հոնգուր-հոնգուր լաց լինելով: Հաղորդավարուհու խոսքերով՝ նախագահը մահացել է «չափազանց շատ աշխատելու պատճառով, երբ իր կյանքը նվիրել էր իր ժողովրդին»:

Ըստ հյուսիսկորեական պաշտոնական KCNA լրատվական գործակալության՝ Կիմ Չեն Իրը մահացել է սրտի կաթվածից, երբ գնացքում էր: Առաջին բուժօգնության ժամանակ արված հնարավոր բոլոր միջոցառումները չեն կարողացել փրկել առաջնորդի կյանքը:

Հյուսիսային Կորեայում բռնապետ Կիմին անվանում էին «սիրելի առաջնորդ»: CNN-ի հաղորդմամբ՝ մարդիկ ողբում են մայրաքաղաք Փխենյանի փողոցներում:

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը բարձր պատրաստվածության վիճակի է բերել իր զորքը: Փխենյանը ևս ուժեղացրել է մարտական պատրաստվածությունը, քանի որ երկրի նախագահի մահը նոր մտահոգությունների տեղիք է տվել առանց այն էլ լարված այս տարածաշրջանում:

Կիմ Չեմ Իրը կհուղարկավորվի դեկտեմբերի 28-ին, երկրում սուգը կտևի մինչև դեկտեմբերի 29:

Երկրի ղեկը հավանաբար կանցնի նրա ամենակրտսեր որդուն՝ Կիմ Չեն Ընին: Իշխող Աշխատավորների կուսակցության տարածած նամակում հենց նա է անվանվում «մեծն հետնորդ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter