
Բյուրականում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ(տեսանյութ)
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար: Ժամը 06:20-ին ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր են իջեցվել փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:
ԱԻՆ-ը ավելացնում է, որ երեկ՝ ժամը 23:00-ին, դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Հրդեհաշիջման աշխատանքներին այդ ժամվա դրությամբ մասնակցել է 133 հրշեջ-փրկարար, 15 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա:
Ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկեն եղել. եղել են պասիվ ծխացող օջախներ: Այրված մակերեսը կազմել է 80 հա:
Ժամը 17:00-ի դրությամբ հրդեհի վայրում առկա է եղել հրդեհի 3 օջախ: Տեղում գործել է հրդեհաշիջման շտաբ, ներգրավված է եղել 4 օպերատիվ խումբ և 8 մարտական հաշվարկ:
Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր:
Հրդեհի վայրում առկա քամին խոչընդոտել է հրդեհաշիջման աշխատանքներին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 136 հրշեջ-փրկարար,ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:
Մեկնաբանել