
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 6/7-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 6-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 7-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Սևան քաղաքի` ներառյալ Գոմաձոր թաղամասի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ, Ջրառատավան համայնքների, «Սևան» Քրեակատարողական Հիմնարկի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել