
Ֆիննախը սահմանել է թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները
Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից առաջիկա շաբաթվա համար սահմանվել են թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով: Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարությունը։ Սահմանվել են հետևյալ գները՝ ոսկի (գնման գին` 18233.05 դրամ , բացթողնման գին՝ 19818.54 դրամ), արծաթ (գնման գին՝ 241.02 դրամ, բացթողնման գին՝ 261.98 դրամ), պլատին (գնման գին՝ 13844.43 դրամ, բացթողնման գին՝ 15048.29 դրամ), պալադիում (գնման գին՝ 13240.78 դրամ, բացթողնման գին՝ 14392.15 դրամ)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել