
Բյուրականի անտառները վառվում են․ կրակը տարածվում է
Սեպտեմբերի 3-ին Բյուրականի անտառում բռնկված հրդեհը մինչ օրս մարել չի հաջողվում:
Եթե մինչ այսօր հրդեհը տարածվել էր խոտածածակ տարածքում, ապա այն քիչ առաջ արդեն հասել է անտառին: Ծուխը տարածվել է ողջ անտառի տարածքով եւ տեսանելի է մի քանի կիլոմետրից:
Հրդեհի երեք օջախ կա, որոնք մարելու աշխատանքներում ներգրավվել են հրշեջներ, մոտակա գյուղերի բնակիչներ:
Պաշտպանության նախարարության ուղղաթիռը հետախուզություն է կատարում և հաղորդում հրդեհի հիմնական օջախների մասին տեղեկություն:
Հրդեհի տարածման հիմնական պատճառը քամին է, որը նոր թափ է հաղորդել հրդեհին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել