HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնարարել է Երևանի նոր մշակվող երթուղային ցանցում առանձնացնել 66 նոր ավտոբուսի երթուղագծերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նոր մշակվող երթուղային ցանցում առանձնացնել թվով 66 նոր ավտոբուսների շահագործման երթուղագծերը: Հիշեցնենք, որ շուտով Երևանում կլինեն Չինաստանից ներկրվելիք 66 ավտոբուսները:

Այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հասարակական տրանսպորտի աշխատանքը վերահսկելու և կանոնակարգելու մոնիտորինգը՝ այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավելով հասարակական և ուսանողական կազմակերպություններին:

«Տրանսպորտային մոնիտորնգը մշտապես պետք է մեր ուշադրության կենտրոնում պահենք, որպեսզի հասարակական տրանսպորտի կարգապահությունը կարողանանք համապատասխանեցնել բնակչության պահանջներին և ունենանք որակյալ սպասարկում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter