
Գյուղատնտեսության նախարարը Տավուշի մարզում ներկայացրել է նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզի Լուսաձոր, Սարիգյուղ, Բերքաբեր, Այրում և Պտղավան համայնքներ:
Նախարարը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, մասնավորապես` վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման նախաձեռնությունները: Նախարարը տեղեկացրել է, որ առավել մատչելի կդառնան սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքները, ընդ որում եթե հանրապետության մյուս համայնքների համար տոկոսադրույքը կդառնա տարեկան 5 %, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և կոոպերատիվների դեպքում վարկերն էլ ավելի մատչելի կլինեն` 3 %:
«Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների համար կառավարությունը գյուղոլորտի ծրագրերից օգտվելու արտոնություններ է սահմանել: Մասնավորապես գյուղատնտեսության զարգացման վարկերի տոկոսադրույքն այս համայնքների համար կկազմի 3 %: Մարզում առկա են բարենպաստ բնակլիմայական պայմաններ ինտենսիվ այգիների հիմնման համար:Համայնքապետերն ու գյուղացիները ոգևորված էին 2018 թվականին մեկնարկող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և կաթիլային ոռոգման համակարգի ներդրման պետական աջակցության ծրագրերով և հավաստիացրել են, որ անպայման կդիմեն»,- նշել է Իգնատի Առաքելյանը:
Մեկնաբանել