
«Արիդես»-ը ազատ տնտեսական գոտում բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ կարտադրի
Կառավարության այսօրվա նիստում «Արիդես» ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն տրվեց։
Ընկերությունը էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն է ծավալելու, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ է արտադրելու:
«Արիդես»-ը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվություն ստացել էր 2016 թվականի հուլիսի 14-ին։ Այդ թույլտվությամբ արտադրելու էր ալկոթեստերային սարքեր։ Այժմ ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը՝ արտադրել նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ։ Ինչպես ասվում է որոշման նախագծում՝ «Արիդես»-ը արդեն իրականացրել է մոտ 170 մլն դրամի ներդրում։
Լուսանկարը՝ fez.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել