
Բյուրականի հրդեհը մեկուսացված է. մեկնարկել է հետմարման փուլը
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհաշիջման շտաբը ղեկավարող ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանն Արագածոտնի մարզից հաղորդեց, որ հրդեհն ամբողջությամ բմեկուսացված է և սկսել են իրականացվել հետ հանգեցման աշխատանքներ:
Տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 155 փրկարար ծառայող և 250-ից ավելի քաղաքացի (հարակից գյուղերի բնակիչներ և Հայանտառի աշխատակիցներ):
Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով, որի արդյունքում այրվել է խոտածածկ տարածք: Ձեռնարկված միջոցառումների և ճիշտ ընտրված հրդեհաշիջման մարտավարության շնորհիվ շրջակա անտառային տարածքը հաջողվել է գրեթե ամբողջությամբ պահպանել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին` ժամը 15:26-ին, ահազանգ էր ստացվել, որհրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում:
Մեկնաբանել