HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը Սերժ Սարգսյանին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում Քղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, զարգացման ծրագրերի, առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մասին։

Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է ավիացիայի ոլորտում միջազգային համագործակցության արդյունքները, ՀՀ ավիացիոն ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ինչպես նաև ՀՀ օդային տարածքի արդյունավետության բարձրացմանն ու ավիաընկերությունների համար բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն անդրադարձել է Եվրոպական միության, Եվրասիական տնտեսական միության և մի շարք գործընկեր պետությունների հետ ավիացիայի ոլորտում ՀՀ համագործակցության արդյունքներին՝ զեկուցելով 2017 թվականին մեկնարկած ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի բանակցությունների ընթացքի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մշակված և հաստատված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների մասով համաձայնեցված քաղաքականության ճանապարհային քարտեզի և 27 պետության ավիացիոն իշխանությունների հետ վարված բանակցությունների արդյունքների վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել գործընկերների հետ ավիացիայի ոլորտում հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությամբ՝ ավիաընկերությունների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ միջազգային չվերթների իրականացման համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության օդային կապակցվածության ընդլայնմանը, ՀՀ օդանավակայանների և ավիափոխադրումների շուկայի զարգացմանը, ավիացիոն ուսուցման մակարդակի բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը նախագահին ներկայացրել է նշված ուղղություններով միջոցառումների ցանկը, ինչպես նաև ավիացիայի ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության առաջիկա ծրագրերն ու ակնկալվող արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter