
ԱՄՆ անտառային ծառայության թիմը ժամանել է Հայաստան՝ աջակցելու հետհրդեհային աշխատանքներին
Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ աջակցելու այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ և ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները և երկարաժամկետ հեռանկարում
Թիմը, որի կազմում ընդգրկված են անտառային գենետիկայի մասնագետ դ-ր Էնդրյու Բաուերը և հիդրոլոգ Դանա Բաթլերը, Հայաստանում խորհրդատվություն կառաջարկի ԱՄՆ անտառային ծառայության կողմից նման աղետներից հետո կիրառվող Այրված տարածքների արձագանքելու
«Ուրախ ենք, որ հրդեհից հետո այս թիմը կարողացավ այսքան շուտ օգնության գալ մեր հայ գործընկերներին՝ ներկայացնելու լավագույն փորձը և գործելակերպերը: Հայաստանի հետ մեր գործընկերության շրջանակում սա կարևոր քայլ է, որը հետագայում թույլ կտա մեղմել հրդեհների հետևանքով հասցվող վնասը », - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ամերիկացի երկու փորձագետները հանդիպումներ կունենան Խոսրովի արգելոցի աշխատակիցների, պետական պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների և մյուս շահագրգիռ կողմերի հետ՝ լսելու, ծանոթանալու և օգնելու գտնել հրդեհի գոտու ու դրա հարակից հատվածի այն առանցքային տեղանքները, որտեղ անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկվեն: Այցի ընթացքում նրանք մասնավորապես կփորձեն պարզել այն տարածքները, որոնք կարող են վնասվել ջրահոսքերի ու բուսածածկի կորստյան պատճառով հողերի էրոզիայի հետևանքով: Նրանք առաջարկներ են պատրաստում անհապաղ ձեռնարկվելիք արտակարգ միջոցների մասին, որոնք նվազագույնի կհասցնեն մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգները՝ պայմանավորված հեղեղներով ու սողանքներով:
Մեկնաբանել