HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրականում հետմարման աշխատանքներն ավարտվում են. կողաշրջվել է ԱԻՆ մեքենան

Սեպտեմբերի 9-ի ժամը 17.30-ի դրությամբ Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները մոտենում են ավարտին: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ծառայողական առաջադրանքը կատարելիս լեռան լանջին կողաշրջվել է «Mercedes Benz Unimog» մակնիշի հրշեջ-փրկարարական ավտոմեքենան: Ներսում գտնվել է 2 փրկարար ծառայող, որոնք ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել են նախարարության նույն կենտրոն: Այնտեղ բուժզննումից հետո նրանցից մեկին դուրս են գրել, իսկ մյուսի մոտ (Երևանի Ավան վարչական համայնքի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարար ծառայող Ավետիք Պողոսյան) հայտնաբերվել է թեթև վնասվածք (ձախ արմնկային հոդի կապանային ձգվածություն): Նա կստանա ամբուլատոր բուժում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter