Փաստաբանների պալատի նախագահ է վերընտրվել Արա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի փաստաբանների պալատի ընտրությունը: Առաջադրված միակ թեկնածուն կառույցի գործող նախագահ Արա Զոհրաբյանն էր:
ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է «ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն» օրակարգային հարցով ընդհանուր ժողովի արդյունքները:
Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 09.09.2017թ. թիվ Ն-1 որոշման՝ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել փաստաբան Արա Գագիկի Զոհրաբյանը:
Ընտրությանը մասնակցած 1087 փաստաբաններից Զոհրաբյանի թեկնածությանը կողմ էին քվեարկել 1002-ը:
Հիշեցնենք, որ Արա Զոհրաբյանը Փաստաբանների պալատը ղեկավարում է 2013 թվականի հոկտեմբերից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել