HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». խաբված ներդրողներ, սնանկացած կառուցապատողներ, անորակ շինարարություն

Վերջին տարիների շռնդալից կառուցապատման բացասական հետևանքները նոր են ի հայտ գալիս: Խաբված ներդրողներ, սնանկացած կառուցապատողներ, անորակ շինարարություն, ոչ մի կերպ չավարտվող շինություններ. այսպիսին է մոտավոր պատկերը:

Երեկ «Հրապարակն» այս թեմայի հետ կապված նոր տեղեկություններ ստացավ. դատախազությունում բազում գործեր կան՝ բողոքներ, նախապատրաստվող նյութեր, քրեական վարույթներ՝ կառուցապատումների հետ կապված:

Մի լավատեղյակ անձ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դատախազությունում վարույթ չկա միայն երեք կառուցապատողի մասով՝ Սամվել Մայրապետյանի, Արմեն Մկոյանի («Էլիտ գրուպ») և Արշակ Մխիթարյանի («Դայմոնդ հաուզ»):

Կառուցապատողներից մի քանիսը՝ Գագիկ Պապոյան, Սիմոն Աղազարյան, Վլադ Մանգասարյան, կամ փախած են, կամ թաքնվում են խաբված բնակարանատերերից: «Նորաշեն-2007» կոոպերատիվի ղեկավարներն էլ կալանավորված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter