HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». պատգամ՝ Շահնազարյանի միջոցո՞վ

Wikileaks-ի գաղտնազերծած և 2008թ. սեպտեմբերի 8-ով թվագրված փաստաթղթի համաձայն՝ ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնն ԱՄՆ պետդեպին զեկուցել էր, թե նախկին նախագահ և ընդդիմություն ներկայիս առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահելի անձերից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը, խնդրել է, որ դեսպանատունը (իշխանությանը) փոխանցի Տեր-Պետրոսյանի առաջարկը, ըստ որի՝ հաշվի առնելով վերջինիս և նախագահ Սարգսյանի «ընդհանուր շահը»՝ Քոչարյանի քաղաքական վերադարձը կասեցնելու հարցում, «Տեր-Պետրոսյանի ճամբարը պատրաստ է հրաժարվել փողոցային բողոքներից և ընդդիմադիր այլ գրգռիչ (provocative) գործողություններից, եթե նախագահ Սարգսյանը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ազատ արձակի ընդդիմության մոտ 75 աջակիցներին»:

Դեսպանատան գործերի հավատարմատարը ՀՀ նախագահի ավագ խորհրդական Միքայել Մինասյանին փոխանցել էր ընդդիմության առաջնորդի այդ առաջարկը: Ի պատասխան՝ Մինասյանն էլ իր հերթին էր խոստացել նախագահին փոխանցել գաղափարը՝ այնուամենայնիվ, զգուցաշնելով, որ «նախագահը, հավանաբար, թերահավատ կլինի՝ հաշվի առնելով, որ պատգամը եկել է Շահնազարյանի միջոցով, որին Սարգսյանը վստահելի խոսակից չի համարում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter