Վթարային ջրանջատում Վայոց Ձորում սեպտեմբերի 15-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Մյասնիկյան, Աթարբեկյան, Սպանդարյան, Թումանյան, Կոմիտաս, Իսրայել Օրի, Օրբելի, Բաղրամյան, Շահումյան փողոցների, Արսենյան և Վայքի նրբանցքների, Արսենյան 2, 4, 5, Նարեկացի 3, Մոմիկի 2, 4, 6, Սևակի 2 համարների և Շատին գյուղիջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել