
«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանության մեջ կասկածվում է 3 անձ
Ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984թ. ծնված Արմեն Կարադավիդով:
Իրավապահները ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել