HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Թող մի հատ էլ Քսենյա լինի մեջտեղը, ի՞նչ ա էղել»

«Հետքի» հարցին, թե որպես տնտեսագետ ինչպե՞ս կմեկնաբանի սոցիալական ներկա ծանր դրության ֆոնին «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ հայ երգիչ-երգչուհիներին հայ մեծահարուստների կողմից արված ճոխ նվերները (այդ թվում` ԲՀԿ նախագահի), ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը բառացիորեն պատասխանեց. «Երկիր ենք դե հիմի… Օտար երկրում ապրում են, գործում են, աշխատում են, կարող են էդպես ճոխությունների դիմել: Չեմ կարծում, որ ճոխությունները մենք պետք է մատի փաթաթան դարձնենք, ասենք` լավ է, վատ է: Հասկանալի է, որ մշակույթի աշխատողներն էին… Հիմա մեկը մի փոքր տուն ունի, մի փոքր տուն էլ կողքից են տվել: Հիմա շատ ցավագին են մեր երկրում ընկալում էս բանը: Ես չեմ կարծում, որ սա մի հարց է, հիմնախնդիր է, որի վերաբերյալ… Հա, հասկանալի է, որ ժուռնալիստական աշխարհը, ոչինչ չունենալով հանդերձ, կարա էդ վերաբերյալ բաներ անի իբր թե, հուզվի…»:

Լրագրողներից մեկը հակադարձեց. «Ժուռնալիստները հո իրենց համար չեն ուզում, անօթեւանների համար են ասում»:

«Հա, ես հասկանում եմ, բայց բոլոր դեպքերում եթե ինտեգրալ` գումարային, ասենք` 2-3 մեր արվեստի…,- Բոստանջյանի խոսքը կիսատ մնաց, քանի որ մեկ այլ լրագրող հիշատակեց, որ ռուս երգիչներ էլ կային, ում նման ճոխ նվերներ արվեցին: ԲՀԿ-ականը նկատեց,- թող մի հատ էլ Քսենյա լինի մեջտեղը, ի՞նչ ա էղել: Հասկանում ե՞ք` ինչ ա, ես ուզում եմ ասել` էս մարդիկ բոլոր դեպքերում փոքր թե մեծ մեր հայ իրականության համար բարձրացնում են մեր վարկանիշը, մեր հեղինակությունը: Հիմի ուզում եմ ասեմ, որ մի փոքր նվերների ինստիտուտ ըլնի, այդ թվում` մեքենա, այդ թվում` տուն, այսինքն` էլի նորից խոսում է մեր հայկական չկամեցողությունը, հասկանում ե՞ք: Մտածում են` ախր տուն ուներ, խի՞ նորից տուն տվեցին: Դե լավ էլի…

Արեք ճիշտը խոսենք, ես չեմ ուզում, որ սա ռադիոյի, կայքի կամ, ասենք, տելեվիզորի համար լինի. հայ մարդ ենք, ձեռի հետ ասենք թե, ասենք էն լեզուն (ի նկատի ունի ռուսերենը- հեղ.) արտակարգ լավ չեն խոսում, ընդեղ էլ նկատվեց չէ՞ էդ ինստիտուտը, հըմի երկու հոգի (մրցանակաբաշխության ռուս վարողները- հեղ.) բերել էինք, դե խոսում էին, ի՞նչ անենք հըմի…»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter