Սեպտեմբերի 16-20-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-20-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 2-3, 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.80C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.00C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.70C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել