HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հանրային քաղաքականությունը կարո՞ղ է ազդել մշակույթի վրա՝ միաժամանակ չազդված մնալով մշակույթից»

Դեկտեմբերի 23-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա «Մասկուլին մշակույթը և հանրային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով սեմինար: Այն նպատակ ունի քննարկելու հասարակագիտության առջև ծառացած կարևոր բանավեճերից մեկը. արդյոք հանրային քաղաքականությունը կարո՞ղ է ազդել մշակույթի վրա՝ միաժամանակ չազդված մնալով մշակույթից:

ԵՊԼՀ ուսանողների և դասախոսների համատեղ ջանքերով իրականացված հետազոտությունների առանցքում եղել է վերոնշյալ հարցը, որի պատասխանները մտահոգիչ օրինաչափություններ են վերհանել և պահանջում են ոլորտային քաղաքականության պատասխանատուների, հասարակական գործիչների ու քաղաքական ուժերի պատշաճ ուշադրությունն ու դրանից բխող հետևողական քայլերը:

Նախագծերի ներկայացմամբ փորձ կարվի հասկանալ, թե ինչպես են «մասկուլին հասարակությունում» ձևավորվում խտրական նորմավորումները և ինչպես է հնարավոր դրանց գիտակցված փոփոխությունը պետական քաղաքականության և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով:

Լուսանկարը՝ brusov.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter