
Նախարարը նկատողություն է տվել Վայոց ձորի մարզի բնապահպանական տեսչության պետին
Այսօր առավոտյան բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարական է տվել ստուգումներ իրականացնել Վայոց ձորի մարզի Շատին եւ Եղեգիս համայնքների վարչական տարածքում, եւ եթե պարզվի, որ «ՎՏՎ էներջի» ՍՊԸ-ն իրոք սկսել է փոքր հէկ կառուցել, ապա շինարարությունն անմիջապես կդադարեցվի, քանզի շրջակա միջավայրի վրա ազդեցության բնապահպանական փորձաքննություն դեռեւս չի անցկացվել:
Այս մասին «Հետքին» տեղեկացրեց բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:
Հիշեցնենք՝ «ԱլՌուբ» ՍՊԸ-ն դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարան: Դատավոր Հարություն Ենոքյանը «ՎՏՎ էներջի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարության վրա արգելանք էր դրել մինչեւ դատական ակտի կայացում: Սակայն մոտ 1 ամիս անց «ՎՏՎ էներջի»-ի միջնորդությամբ դատավորը արգելանքը հանել է, եւ «ՎՏՎ էներջի»-ին թույլատրել շինարարությունը շարունակել:
Ըստ Հասմիկ Մկրտչյանի՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Հետքի» հրապարակումից է տեղեկացել, որ «ՎՏՎ էներջի» ՍՊԸ-ն շինարարություն է իրականացնում: Ուստի, «նախարար Հարությունյանը միաժամանակ նկատողություն է տվել Վայոց ձորի մարզի բնապահպանական տեսչության պետին՝ ժամանակին իրավիճակը չներկայացնելու համար»:
Մեկնաբանություններ (26)
Մեկնաբանել