HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին

Սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին։

Ինչպես հայտնում է Մայր Աթոռը, Նորին Սրբությունը ողջունեց պատգամավորի այցը Հայաստան «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի առիթով և գնահատանքով անդրադարձավ նրա խորհրդարանական գործունեությանը։

Տիար Կարո Փայլանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց տարածաշրջանային զարգացումները և Թուրքիայի հասարակական կյանքում առկա իրավիճակը։

Հանդիպմանը խոսվեց նաև Թուրքիայի հայ համայնքի և ազգային կյանքը հուզող զանազան խնդիրների մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter