Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ինչպես տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը, Ս.Սարգսյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:
Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը նաև հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են Հանրապետության Նախագահի այլ երկկողմ հանդիպումներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել