HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

FREDA-ն քննարկում է նոր ներդրումային նախագծերի ֆինանսավորման հարցը

Այսօր կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը զեկուցել է FREDA-ի 2011 թ. տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման մասին: Նա անդրադարձել է ընթացիկ տարում իրականացված, ինչպես նաև վերջնական փուլում գտնվող և 2012 թ. ծրագրերին:

Նշելով, որ 2011 թ. հիմնադրամի ներդրումային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմել է 1.6 մլրդ ՀՀ դրամ՝ Տիգրան Խանիկյանը մանրամասներ է ներկայացրել կաթնամթերքի արտադրության, մրգերի և բանջարեղենի պահածոյացման, գինու արտադրության, թռչնաբուծության, ձկնաբուծության և վերամշակման ոլորտներում իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

Նա նաև տեղեկացրել է, որ մշակվել է ներդրումային ուղեցույց ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար, և ներկայում հիմնադրամը քննարկում է նոր ներդրումային նախագծերի ֆինանսավորման հեռանկարները:

Հաշվետվության վերաբերյալ մտքեր փոխանակելուց հետո խորհուրդը հաստատել է այն:

Տիգրան Սարգսյանը հիմնադրամի տնօրենին հանձնարարել է բանակցություններ վարել պոտենցիալ ներդրողների հետ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ հայթայթելու և գործունեության ծավալներն ընդլայնելու նպատակով:

Այնուհետև քննարկվել և հավանության են արժանացել FREDA-ի 2012 թ. ամփոփ բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, հաստիքացուցակը և 2012 թ. տարեկան աշխատանքային ծրագիրը:

Մեկ այլ հարցով արծարծվել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2011 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության թեկնածության հարցը: Նիստում որոշվել է մեկ տարով վերահաստատել FREDA-ի ներդրումային կոմիտեի անդամների լիազորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter