
«Արմեն Գևորգյանը որևէ «շահագրգռվածություն» չունի երկու ընկերությունների կողմից ՀԷԿ-երի կառուցման հարցում»
«Հետք» էլեկտրոնային պարբերականի «Երկու ՀԷԿ նույն տարածքում. ո՞վ է կանգնած «հաղթողի» թիկունքում» հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը որևէ «շահագրգռվածություն» չունի և չի կարող ունենալ հրապարակման մեջ նշված երկու ընկերությունների կողմից ՀԷԿ-երի կառուցման հարցում:
Տարածքային կառավարման նախարարությունն ընդհանրապես գործընթացին առնչվում է այնքանով, որքանով դա վերաբերում է հողերի կատեգորիան փոխելուն: Հրապարակման մեջ նշված ընկերությունների պարագայում հողերի կատեգորիայի փոփոխությունն իրականացվել է օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպեսև մնացած բոլոր դեպքերում:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել