HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայփոստ»-ի հայտարարած մրցույթը շահել է ամերիկաիռլանդական ընկերությունը

Փոստային բնագավառում ենթակապալով տրամադրվող (outsourced), ըստ սպասարկման կետերի (point of sales) բաշխված ծրագրային լուծումների համաշխարհային առաջատար մատակարար Escher Group ընկերության «Riposte Essential» արտադրանքն ընդգրկվել է Հայաստանի փոստային ոլորտի արդիականացման ծրագրում:

Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ը Riposte Essential ծրագիրը կներդնի իր ողջ ցանցում 2012թ.-ի ընթացքում: Պայմանագիրը, որն ընդգրկում է արտոնագիրը, ներդրումը, տեխնիկական սպասարկումը և շահագործումը, արժե 1.5 միլիոն դոլար և նախատեսված է 5 տարվա համար:

Riposte Essential-ը ցանցային սպասարկման կազմակերպման համապարփակ լուծում է: Այս ծրագիրն այսօր օգտագործվում է աշխարհի մի շարք առաջատար փոստային օպերատորների կողմից, ինչպես նաև պահանջկոտ գործարար միջավայրերում:

Մեկնաբանություն տալով մրցույթը շահելու մասին՝ Էսչերի գլխավոր տնօրեն Լայամ Չըրչը նշել է. «Մենք ուրախ ենք, որ «Հայփոստ»-ն ընտրել է Escher Group-ը՝ որպես իր ծրագրային ապահովման մատակարար: Մեր ծրագիրը Հայաստանի փոստային բաժանմունքներին կտա այն ճկունությունը, որն անհրաժեշտ է արձագանքելու համար բիզնես միջավայրի փոփոխություններին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter