
«Հակախորհրդայինները»․ ցուցահանդես
Նարեկ Ալեքսանյան
«Հակախորհրդայինները»․ այսպես է կոչվում ԽՍՀՄ «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցի կապակցությամբ Խորհրդային Հայաստանում ստալինյան շրջանի քաղաքական բռնությունները ներկայացնող ցուցահանդեսը, որի բացումը տեղի ունեցավ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանի ազգային գրադարանում։
«Հակախորհրդայինները» ցուցահանդեսի բացման օրը՝ սեպտեմբերի 22-ը, ընտրվել է որպես հիշեցում 1937թ. սեպտեմբերի 15-18-ին և 22-23-ին տեղի ունեցած Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումի նիստի այն օրվա, երբ Մոսկվայից եկած քննչական խմբի կողմից ձերբակալվեց Խորհրդային Հայաստանի իշխանությունների հիմնական կազմը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 13-ը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել