HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սուրիկ ախպոր» ընկեր Մերուժան Տեր-Գուլանյանի հայտարարությանը ի պատասխան

ՀՀ կառավարության Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի քարոզիչ, «Սուրիկ ախպոր» ընկեր Մերուժան Տեր-Գուլանյանին դեկտեմբերի 18-ի հայտարարությանը ի պատասխան

Պարոն Մերուժան, ցավոք սրտի, Ձեր հետևյալ հայտարարությունը՝ «անկեղծ ասեմ, իրենք հիմնականում համաձայն էին, որ իրենց տեղափոխեն», չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի հայ մարդ և հայ գյուղացի, առավել ևս քաջարանցի, չի ցանկանում դառնալ փախստական, տեղահանված կամ տեղափոխված: Այս ցավալի իրողության հեղինակը և խրախուսողը ՀՀ իշխանություններն են, որին միացել եք նաև Դուք:

Ինչ է նշանակում, որ տեղափոխման հիմք է նաև, որ Քաջարան գյուղում «ընդամենը մոտ 60 մարդ է ձմեռն ապրում»: Սահմանամերձ գյուղի բնակչության տարհանման խրախուսումը ուղղակի թշնամանք է հայ ժողովրդի հանդեպ:

Երբ Ձեր հայտարարության մեջ նկարագրում եք գյուղի թշվառ վիճակը՝ ներկայացնելով՝ «ամեն ինչն ավերակ է, ապրում են փայտե տներում: կոպիտ ասած՝ ամառանոց է Քաջարան գյուղը » և այլն, ինչ է, Ձեզ հայտնի չե՞ն այսօրվա մեր գրեթե բոլոր գյուղերի, հատկապես սահմանամերձ գյուղերի թշվառ վիճակը և սակավաբնակ լինելը:

Դուք Ձեզ հռչակում եք որպես «ազգի մտավորական» և «Սուրիկ ախպոր» ընկեր: Հավանաբար դա էր դրդապատճառը, որ հանկարծ որոշեցիք ձմռանը գնալ Սյունիքի մարզի Քաջարան գյուղ, որի հողերից, համաձայն ձեր հայտարարության, «50 հեկտար հող են ուզում՝ սարի հակառակ կողմում», այնինչ իրական թիվը 181,7 հեկտար է:

Իսկ ինչու «ազգի մտավորականը» իր «Սուրիկ ախպոր» հետ չայցելեց նաև հանքաարդյունաբերության կործանարար հեղեղի տակ ընկած Սյունիքի մարզի մյուս գյուղերը՝ Սյունիք, Սևաքար, Արծվանիկ, Աճանան, Չափնի ևս, որոնք նույնպես թշվառ վիճակում են, և որոնցից ՀՀ կառավարությունը շուրջ 400 հեկտար ավելի հողեր է ցանկանում օտարել, ինչը պետք է ծառայի Քաջարան գյուղի հանքի շահագործման հետևանքով առաջանալիք թափոնների՝ պոչանքի տեղ:

Զարուհի Փոստանջյան
Մարիամ Սուխուդյան

Մեկնաբանություններ (10)

narine
Gor,duq giteq,vor qaxckex@ hosotum e mez?duq in4pes eq patkeracnum vohmaki dem qaxaqakird payqar@?duq giteq Maxsimi lqtiutyan 4af@,duq patkeracnum eq syunecu tsvar [email protected] nstenq spasenq,te in4pes e syuniq@ datarkvum?yuraqan4yuri het xosum en iren haskanali lezvov.ays xndir@ darzel e azgayin anvtangutyan xndir.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Kapanci (10) - Կապանի շուկայի մոտ ՔԱՆԻ օրավարձու մարդ/բեռնակիր է օրերով կանգնած?(մեծ մասը անատամ):..................... Կապանում կա ՄԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔ?, որի մուտքերն ունենան դռներ ու պատուհաներ,որը քայքայված/մաշված չլինի? Ես ՉՏԵՍԱ: Գույնզգույն ու տարբեր գույների բալկոնների /շուշաբանդների քրդական տոնավաճառ:...................... Օրը ցերեկով զիբիլ- ԲԱՑ կերպով ԲՐԽԿՎԱԾ ուր պատահի. քաղաքի հենց կենտրոնում, շենքերի տակ- անտեր շների դրախտավայր: Իսկ քաղաքով հոսող ՈՂՋԻ գետը (ավելի ճիշտ նախկին գետը) հիմա էկոլոգիական պատանդ է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բայց ինչքան ՄԻԱՄԻՏ են որոշ մարդիկ, կամ խաղում են այդպիսին: Ուրեմն հարցը միայն ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՆՔՆ է? Էդ հանքից դուրս եկող բոլոր ԹՈՒՆԱՎՈՐ քիմիական նյութերը/փոշին տարածվում է տասնյակ ու հարյուրավոր ԿԻԼՈՄԵՏՐԵՐ: Սյունիքում ամեն քոլի տակ մի ԲԱՑ ՊՈՉԱՄԲԱՐ կա: ՈՎ պիտի սա մաքրի? ԻՆՉՊԵՍ? ում ՓՈՂԵՐՈՎ? ու ԵՐԲ?
Kapanci
mer bnapahpanern chen carayum irenc anvan@,da aknhayt e,nranq lucum en qaxaqakan harcer,inch anhrajesht e irenc ,en en tesnum,,,,kam et rchkan@,ovqer eq duq vabshe,tenc hisheciq Syuniqi u Qajaran gyuxi tex@?isk ur eir du duxov txa vor marzpeti ban eir asum,ur eir du 1992 tvin,vor asum es 10 taria stex em,,,,,yes zarmanum em ,Varaz Syuni jan du Xapanum inch axqatutyun es tesel,ovqer en exel shurjt,vor irenc 500 dramn en xnayel,,,,,inch eq kpel hanqeric,,,,,,,Qajaran@ u Kapan@ exel yev mnum en ardyunaberakan qaxaqner,,,,,hamozvac em vor kga jamanak Qajaran qaxaqn el ktarahanen urish tex,dex hnaravor chi aprel arden isk,,,,,,,,,,noric em asum hargeliners inch hima katarvuma da normal erevuyta,iharke ka harci myus koxm@,amen depqum anhrajesht poxhatucman depqum chisht@ qajarancinerin hamar texapoxveln e,ayl@ntranq chka
Ագնես
Հետաքրքիր է, թե ինչու մեր սուպերանկողմնակալ Հետք-ը չի հրապարակում իմ քօմենթը?
Գոռ
...այս խոսքերն ասում եք 6 միլիարդ մարդու համար...Մենք ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ժողովուրդ ենք... Վստահ եմ՝ մի օր հասնելու ենք մեր ազգային իղձերի իրագործմանը, մեր երազած ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՀԱՅ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ԿԵՐՏՄԱՆԸ... Համացանցում շատ եմ ականատես լինում թունոտ խոսքերի և դրանից վատ եմ զգում: ԿՐԿԻՆ ԵՎ ԿՐԿԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ՝ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ... Այսպիսի կոչ անում են միայն հակամարտող տարբեր կրոնական ուղղությունների կամ տարբեր ազգությունների ներկայացուցիչներին...Ցավոք սրտի ստիպված եմ սա ուղղել նաև իմ հայրենակիցների մի մասին...
Գոռ
Մենք Արի ժողովուրդ ենք և պետք է ազգային-ճակատագրական հարցերում միասնական լինենք: Ցավում եմ, որ մեզանից շատերը սառը դատողություն չունեն և նրանց հուզականությունը բարձր է: Եկեք իրար դիմելու ձև սովորենք...Վարազ Սյունիին՝ Ամստերդամից, առաջարկում եմ՝ Տղա ասելու փոխարեն, կարելի է իրար դիմել Եղբայր կամ Հայրենակից ավելի ընդունելի տարբերակով: Ես Սյունեցի եմ՝ Կապանցի, պատերազմի տարիներին միշտ եղել եմ հայրենի Կապանում: Սիրում եմ աշխարհի բոլոր հայերին, ընդունում ու հարգում եմ բոլորի կարծիքները (սխալ և անսխալ): Կարծում եմ՝ շատերից պակաս հայրենասեր չեմ: Կրկին և կրկին առաջարկում եմ՝ ատեք ոչ թե մարդկանց, այլ նրանց սխալ բարքերը...Մենք՝ աշխարհի բոլոր հայերս դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու... մենք կորսված Հայրենիք ունենք ետ բերելու...Հաստատ իմացեք՝ մեր այս հայերեն գրված ֆորումները կարդում են նաև աշխարհի շատ ու շատ այլ ազգերի ու ժողովուրդների ներկայացուցիչներ...Մեր այս մեկնաբանություններով մենք աշխարհին ենք ներկայանում... եթե կարող եք թեկուզ սխալ, բայց արժանապատիվ մեկնաբանություն գրել՝ գրեք, եթե չեք կարող, ապա հրաժարվեք աղճատված հայերենով համացանցում ձեր կարծիքը ներկայացնելուց և մարդկանց փնովելուց... այս խոսքերը 10-20 հոգու համար չեք ասում, այս խոսքերն ասում եք 6 մլիարդ մարդու համար...Մենք ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ժողովուրդ ենք...
Արթուր
Ո՞վ էր Մերուժան Տեր-Գուլանյանը մինչև հեղափոխություն: Ապուշ հարց էր: Նա միշտ էլ պալատական բաղաձայն երգիչ է եղել: Կոմունիստ, ՀՀՇ, հանրապետական.....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Գոռ (3) - Էլի? Տղա, խոսքը ՈՉ ԹԵ 20, 10 տարի առաջվա մասին է, այլ ԱՅՍՕՐՎԱ մասին: ՇԱՏԵՐՆ են ազատամարտիկ եղել. ՀԵՏՈ ? Արդեն 2-րդ սխալ կոմենտն ես գրում այս հարցով:............................. Այդ Քաջարան(ց) և հարակից գյուղերում մարդիկ ԴԱՐԵՐՈՎ պայքարել ու ապրել են. այնտեղ կան գերեզմաններ ու սրբություններ: Այդ գյուղերում եղել են Վասակ Սյունին, Մխիթար Սպարապետը, Դավիթ-Բեկը, Րաֆֆին, Նժդեհն ու այլ պատմական կերպարներ: Ու հիմա մի ագահ նեմեց ու ՄԻ ԽՈՒԺԱՆ մահկանացու ՄԱՖԻՈԶ պիտի այս ամենը գռռցնեն-թաղեն իրեց մասնավոր, ԶԶՎԵԼԻ ու անապագա հանքի մեջ?
Джавахк
господин Меружан и госпадин Хачатрян недавно были в Джавахке и наградилти орденами Фидаинов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter