
Զարուհի Պետրոսյանը թո՞ւյն է խմել
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» տեղեկացնում է, որ այօր՝ ժամը 12:00-ին, վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ դատական նիստը՝ Յանիս Սարկիսովի բողոքի քննությունը: Բողոքը քննում էին դատավորներ Արմեն Դանիելյանը, Մանուշակ Պետրոսյանը, նախագահում էր դատավոր Սևակ Համբարձումյանը:
Յանիսի պաշտպանը հանդես եկավ իր բողոքով, պատասխանով հանդես եկավ նաև մեղադրող կողմ և իրավահաջորդը: Ըստ Յանիսի պաշտպանի՝ Յանիս Սարկիսովը պետք է արդարացվի, կամ գործը նորից պետք է ուղղարկվի առաջին ատյանի դատարան, որտեղ կսկսվի վերաքննությունը:
Դատավոր Մանուշակ Պետրոսյանը նշեց, որ Յանիսն իր կնոջ՝ Զարուհի Պետրոսյանի մահվան հետ կապված երեք պատաճառներ է նշում, ըստ իր ցուցմունքների, որ Զարուհին մահացել է աստիճաներից վայր ընկնելու հետևանքով, իրենց մեջ փոքր վիճաբանություն է եղել, և վերջինը՝ մահացել է թույնի պատճառով: Դատավորը հարց ուղղեց ամբաստանյալ Յանիս Սարկիսովին, թե, ի վերջո, ինչի՞ց է մահացել իր կինը: Երկար մտածելուց հետո Յանիսը պատասխանեց՝ թույնց, իսկ ի՞նչ թույնից և որտեղի՞ց է ձեռք բերել Զարուհին այդ թույնը, այդպես էլ մնաց անհայտ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, որի ժամանակ կողմերին հնարավորություն կտրվի հանդես գալու կարճ ռեպլիկով և իրենց միջնորդությամբ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել