
Հայաստանն ու Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լիբերիայի արտգործնախարար Մարջոն Կամարան ստորագրել են երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։
Ինչպես հաղորդում է արտգործնախարարության տեղեկատվության բաժինը` ստորագրմանը հետևած զրույցի ընթացքում արտգործնախարարներն անդրադարձել են միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացմանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել