HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձել է բանակայինների աշխարհի չեմպիոն

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը (66 կգ) դարձել է չեմպիոն՝ հաղթելով Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ալեքսեյ Կիյանկինին:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ՝ Արմեն Հակոբյանը (71 կգ), եզրափակչում զիջելով ռուս Ադամ Կուրակին, նվաճել է արծաթե մեդալ:

Բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին և ավարտվելու է այսօր՝ սեպտեմբերի 23-ին: Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ոճի հավաքականը առաջնությանը մասնակցել է Վազգեն Խաչատրյան (59 կգ), Կարեն Ասլանյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Արման Բաղդասարյան (75 կգ), Ռաֆայել Մանուկյան (80 կգ), Արգիշտի Աբգարյան (85 կգ), Վաղարշակ Մինասյան (98 կգ) և Էդգար Խաչատրյան (130 կգ) կազմով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter