HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարդարապատին» դահլիճ չեն տրամադրում

Տարբեր պատճառաբանություններով հասարակական-մշակութային հաստատությունների և հյուրանոցային համալիրների ղեկավարները հերթական մերժումը կատարեցին «Սարդարապատ» նախաձեռնությանը տրամադրել դահլիճ` դեկտեմբերի 22-ին անցկացնելու «Ընտրությունների» այլընտրանքը թեմայով սեմինար-քննարկում։

Տվյալ դահլիճներում հանկարծակի սկսվում են վերանորոգումներ, այլ կազմակերպությունների կողմից այդտեղ անցկացվում են հրատապ և երկարաժամկետ միջոցառումներ, կամ էլ, ի սկզբանե, առանց որևէ հիմնավորմամբ այդ հաստատությունների ղեկավարները ուղղակի մերժում են հայտը։

«Սարդարապատ» նախաձեռնության ցանկացած հրապարակային միջոցառում կամ սեմինար-քննարկում, իշխող ռեժիմը շատ ցավոտ է ընդունում։ Իշխանությունների նման հիվանդագին կեցվածքը ընկալելի է, քանզի «Սարդարապատ» նախաձեռնությունը և նրա համակիրները չեն ուղղորդվում և կառավարվում ռեժիմի կողմից, ինչը ակնհայտ անլուծելի խնդիրներ է առաջացնում Հայաստանը ԿԳԲ-ական գործելաոճին հարազատ և «կոմպրոմատ» թղթապանակներով մարդկանց կառավարող նախկին և ներկա «ուսադիր կրող բիզնեսմեն տղերքի մոտ»։

Այնուամենայնիվ, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ «Սարդարապատ» նախաձեռնությունը այս քննարկումը անցկացնելու է դեկտեմբերի 22-ին։

Մեկնաբանություններ (2)

Թլկատինցի
Կարելի՞ է իմանալ վաղուայ դասախոսւթիւնը որտեղ է լինելու:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վախկոտ ազգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter