ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ բացի հրաձգային զինատեսակներից, առաջնային գծի հարավարևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:

7 օր առաջնագծում
Սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում պահպանել թելադրողի իրենց դերը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»,- նշում է մամուլի ծառայությունը։
:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել