HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջափնյակում շահագործման է հանձնվել վերգետնյա նոր անցում

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցում շահագործման է հանձնվել վերգետնյա հետիոտն նոր անցում: Բացման արարողությանը ներկա է գտնվել և անցումից առաջինն օգտվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 Քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ գլխավոր փողոցների հարակից տարածքները խիտ են բնակեցված և քաղաքաշինական առումով էլ թույլատրելի է, կշարունակվի վերգետնյա անցումների շինարարությունը:

«Անվտանգ եւ ապահով քաղաք ունենալու նպատակով մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի բարելավենք բնակչության համար հարմարավետ պայմաններ եւ քաղաքը դարձնենք առավել անվտանգ», - նշել է քաղաքապետը:

Վերգետնյա անցումի կառուցման աշխատանքներում, բնակիչների ցանկությունից զատ, հաշվի են առնվել նաև  անվտանգության եւ հարմարավետության չափանիշերը: Երեկոյան ժամերին անվտանգությունն ապահովելու նպատակով անցկացվել է հատուկ լուսավորություն:

Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտել եւ շեշտել, որ անցումի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի խուսափել դժբախտ պատահարներից:  Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter