Հայաստանի հետ ռեադմիսիայի/մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրեր
Եվրոպական միության խորհուրդը սույն թվականի դեկտեմբերի 19-ին որոշում է ընդունել` լիազորելով Եվրոպական հանձնաժողովին սկսել ռեադմիսիայի, ինչպես նաև մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրերի շուրջ բանակցությունները Հայաստանի հետ:
Երբ Հանձնաժողովը Հայաստանի հետ բանակցությունները ավարտված ճանաչի, Եվրոպայի խորհուրդը` ձայների որակյալ մեծամասնությամբ պետք է որոշում ընդունի համաձայնագրերի ստորագրման և կնքման վերաբերյալ, այնուհետև դրանք պետք է ստանան Եվրոպական խորհրդարանի համաձայնությունը:
Ընդհանուր տեղեկություններ
Եվրոպական հանձնաժողովը սույն թվականի սեպտեմբերի 19-ին հանդես եկավ Եվրոպական միության և Հայաստանի միջև կարճաժամկետ վիզաների տրամադրման, ինչպես նաև անօրինական միգրանտների ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկությամբ (նաև տես այստեղ):
******
Հայաստանի հետ ռեադմիսիայի և մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ բանակցությունները հետևում են մարդկանց միջև շփումների բարելավման վերաբերյալ 2009 թվականի մայիսին կայացած Պրահայի Արևելյան գործընկերության գագաթաժողովի քաղաքական հանձնառություններից: Այս մոտեցումը վերահաստատվեց վերջերս, Արևելյան գործընկերության Արտգործնախարարների եզրակացություններով 2010թ. դեկտեմբերին: Բանակցային գործընթացի ավարտից հետո ռեադմիսիայի և մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագրերը կարող են ուժի մեջ մտել միայն համամաժամանակ:
Այս մասին տեղեկացնում է Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել