HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղյան խնդրում փոփոխություններ են տեղի ունենում հռետորբանության մեջ

«Կա ճգնաժամ Եվրոպայում, և այն ոչ միայն տնտեսական է, այլև քաղաքական, այն էլ շատ լուրջ: Այստեղ էլ կա որոշակի ձեռքբերում. տեղի են ունենում բանակցություններ շատ ուղղություններով: Հաջողություն է ձեռք բերվել օրերս, օրինակ, վիզային ռեժիմի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի և Եվրամիության միջև: Եվ դա ոչ միայն Հայաստանի հետ է կատարվել, այլև այլ երկրների»,- դեկտեմբերի 19-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում, ամփոփելով անցած տարին, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը գտնում է, որ անհասկանալի է, թե ինչ է կատարվելու ապագայում Եվրոպայում. «Եվրամիության ապագայից, բնականաբար, կախված է նրա փոխհարաբերությունը շրջապատող  երկրների, այդ թվում` Արևելյան համագործակցության երկրների և Հայաստանի հետ»:

 Ինչ վերաբերում է Ռուսաստանին,  Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ այս տարի ևս`  Ռուսաստանի և Հայաստանի ջերմ հարաբերությունները բավականին դրականորեն են զարգանում. «Այսինքն քաղաքական ձևաչափը, նախկինի պես ստրատեգիական դաշինքն  է, որը պահպանվում է հայկական քաղաքականության մեջ, և  կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել»:

Քաղաքագետը նաև արնդրադարձավ Ղարաբաղին. «Կազանյան հանդիպումը ընդունված է համարել տապալված: Ես ոչ մի առանձնահատուկ սպասելիքներ չունեի այդ հանդիպումից, ինձ թվում է, այս տարում սպասել ինչ-որ բեկումի անիրական էր: Եվ չկատարվեց` բեկում  տեղի չունեցավ»:

 Նա գտնում է, որ ղարաբաղյան խնդրում փոփոխություններ են տեղի ունենում  հռետորբանության մեջ. «Ադրբեջանական կողմից  ավելի քիչ էր հնչվում կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Հռետորաբանության այլ տեսակ է ի հայտ եկել: Այն է` իրավիճակը ոչ ռազմական, ոչ էլ բանակցային ճանապարհով հնարավոր չէ լուծել:  Երևանում,  Ստեփանակերտում, Բաքվում,  Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում հասկանում են, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը շուտ չի  կարգավորվելու: Ինձ հաջողվել է լինել նշված մայրաքաղաքներում և խոսել որոշ մարդկանց հետ»:

Իսկանդարյանը այս դիսկուրսի խորհրդանիշը բնորոշում է այսպես`  «պատն ըննդեմ ճանապարհի». «Ճանապարհը կառուցվում է այն տարածքում, որը, ըստ  բանակցությունների,  պիտի տան ադրբեջանցիներին: Եվ պատն էլ կառուցվում է այն սահմանով, որն Ադրբեջանը չի ճանաչում: Իրականում, չգիտեմ, որքանով է կառուցվելու ճանապարհը, և որքանով է իրականանում պատի կառուցումը»:

Հիշեցնենք, որ Հայաստանը Ղարաբաղի հետ կապող երկրորդ ճանապարհն է կառուցվում, որը կանցնի Քարվաճառով: Եվ որոշ ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, Ադրբեջանը երեք մետրանոց  պատ է կառուցում Ղարաբաղի սահմանին: 

Հայկ Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter