HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերավճարները նվազել են, ԱԱՀ-ի վերադարձված գումարն՝ ավելացել. ՊԵԿ

Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 6.401.2 մլն դրամով՝ 2017թ. սեպտեմբերի 1-ին կազմելով 265,484.7 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեն։ Ըստ հաղորդագրությն՝ կրճատումն արձանագրվել է հարկային վարչարության արդյունավետության բարձրացման արդյունքում:

Չկատարված հարկային պարտավորությունները ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122,750.0 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն. դրամով: Իսկ ԱԱՀ-ի վերադարձված գումարը նախորդ մեկ տարում (01.09.2016-31.08.2017թթ.) կազմել է 57,328.5 դրամ, ինչը շուրջ 16%-ով կամ 7,920.1 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter