HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում անցկացվել է Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի 24-րդ հանդիպումը

Քաղաքացիական ավիացիայի «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության հրավերով՝ 2017 թվականի սեպտեմբերի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (ԻԿԱՕ) Երևանում անցկացրել է Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի (Air Traffic Management Group East (ATMGE)) 24-րդ հանդիպումը: 

Քաղավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են ԻԿԱՕ-ի արևելյան անդամ-պետությունների, ինչպես նաև՝ հայտնի ավիացիոն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին և հյուրերին, նշել է. «ԻԿԱՕ-ն, հանդիսանալով անվտանգ թռիչքների հիմք, մշտապես համագործակցում է բոլոր գործընկերների հետ՝ թռիչքային և ավիացիոն անվտանգության արդյունավետության բարձրացման նպատակով»:

Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի հանդիպման հիմնական նպատակը, ըստ հաղորդագրության, Օդային երթևեկության կազմակերպման անվտանգության մակարդակը բարձրացնելն է:

Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են ոլորտի առկա խնդիրները, մշակվել են նոր մոտեցումներ և գաղափարներ, ինչպես նաև՝ աերոնավիգացիոն ծառայություններ մատուցողներն իրենց փորձը կիսել են մասնակից երկրների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների փորձագետների հետ:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունն ԻԿԱՕ-ի անդամ է դեռևս 1992 թվականից: «2015 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիան գերազանց ցուցանիշներով անցել է կազմակերպության կողմից սահմանված թռիչքային անվտանգության վերահսկողությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter