Քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկիի գլխավորած պատվիրակությանը:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և ռազմական արդյունաբերության ոլորտում հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր:
Հայաստանի պաշտպանության նախարարը, խոսելով երկկողմ փոխգործակցության ներկայիս մակարդակի մասին նշել է, որ համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման համար խոչընդոտներ չկան:
Բարտոշ Չիխոցկին իր հերթին կարևորել է հայ-լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում և հայտնել լեհական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ակտիվացնելու հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել