HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». կասկածյալի տանը գտել են Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքը

Թերթի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության կասկածանքով վերջերս ձերբակալված Ստեփան Հակոբյանի (Լեդի Հակոբի եղբորորդին) բնակարանը խուզարկելիս հայտնաբերված զենքերի թվում է եղել նաեւ նախկին վարչապետ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքը:

Այն «Բերետա» տեսակի ատրճանակ է, որն Անդրանիկ Մարգարյանը նվիրել է 2002 թվականին: Թերթը հիշեցնում է, որ Ստեփան Հակոբյանը հետախուզվում էր դեռեւս 2007 թվականից: Ուշագրավն այն է, որ հետախուզվելուց հետո էլ իրավապահ մարմինները չեն փորձել խուզարկել սպանության մեջ կասկածվողի բնակարանը եւ առգրավել զենքերը, առավել եւս, որ դրանք հաշվառված զենքեր են, եւ դրանց մասին տեղյակ են եղել: Թերթը նաեւ հիշեցնում է, որ Ստեփան Հակոբյանի տնից հայտնաբերվել էր նաեւ թմրանյութ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter