Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-30-ը և հոկտեմբերի 1-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:
Քամին` արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 29-30-ը և հոկտեմբերի 1-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել