HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». խորհուրդ Շարմազանովին՝ խոսելուց առաջ երբեմն մտածեք

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե ՀՀԿ-ն ԵԺԿ փաստացի լիարժեք անդամ է՝ ճիշտ այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է փաստացի անկախ, եւ մնում է, որ այդպիսին ճանաչվի նաեւ դե յուրե:

«ՉԻ»- ԼՂՀ-ն, իհարկե, փաստացի անկախ պետություն է, բայց աշխարհի որեւէ երկիր, ցավոք, առայժմ չի ճանաչել այդ անկախությունը եւ մոտ ապագայում էլ հազիվ թե ճանաչի: Ամեն դեպքում պրն Շարմազնովի համեմատությունը, մեղմ ասած, տեղին չէ: Կամ էլ՝ իրականում ՀՀԿ ներկայացուցիչները պարզապես մտել են Եվրոպայի ժողովրդավարների կենտրոնական գրասենյակ, մի երկու չափալախ տվել պրն Մարտենսին եւ իրենք իրենց հռչակել ԵԺԿ լիարժեք անդամ՝ թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ ԵԺԿ անդամներից որեւէ մեկն առայժմ չի ճանաչել իրենց լիարժեք անդամությունը:

Ի դեպ, պրն Շարմազանովի համեմատությունը կոռեկտ չէ նաեւ արտաքին քաղաքականության տեսանկյունից: Հիմա մեր հակառակորդները հանգիստ կարող են ասել, որ «ինչքան ՀՀԿ-ն է ժողովրդավար, այնքան էլ Ղարաբաղն է անկախ»: Այնպես որ պրն Շարմազանովին խուրդ կտայինք խոսելուց առաջ առաջ երբեմն մտածել: Նոր պաշտոնում այս սովորույթը կարող է օգտակար լինել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter