Վարչապետն ընդունել է «Nextury» վենչուրային հիմնադրամի նախագահին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Լիտվայում գործող «Nextury» վենչուրային հիմնադրամի հիմնադիր և նախագահ Իլյա Լաուրսին։
Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ հանդիպմանը քննակվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող նորաստեղծ ստարտափերին օժանդակություն ցուցաբերելու, ներդրումներ իրականացնելու հնարավորություններին առնչվող հարցեր:
Կարեն Կարապետյանը ողջունել է լիտվացի գործարարի հետաքրքրվածությունը մեր երկրում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների իրականացման ուղղությամբ և նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել կոնկրետ ծրագրեր և ցուցաբերել օժանդակություն դրանց իրականացման համար:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ՏՏ բնագավառի զարգացման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին և ծրագրերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել