HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում

Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը հաղորդում է, որ այսօր՝ ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:45-ին:

ԱԻՆ-ը փոխանցում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter