HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի հրամանագրերով նոր նշանակումներ են կատարվել ՀՀ զինված ուժերում

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Արտակ Դավթյանին ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից:

Նախագահի՝ նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից: Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար է նշանակվել գնդապետ Վաղինակ Սարգսյանը` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից՝ կնքելով պայմանագիր մեկ տարի ժամկետով` 2017 թվականի սեպտեմբերի 30-ից:

Սեպտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ նշանակելու մասին` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:

Նախագահի սեպտեմբերի 29-ի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ` ազատվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցչի պաշտոնից։

Լուսանկարը՝ ՊՆ-ի կայքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter