HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է «Ինգոստրախ» ընկերության գլխավոր տնօրենին

Կառավարության պաշտոնական կայքը հաղորդում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ռուսական «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Վոլկովին: Զրուցակիցները քննարկել են ապահովագրական շուկայում տեղի ունեցող զարգացումներին առնչվող հարցեր: 

Միխայիլ Վոլկովը գոհունակություն է հայտնել մեր երկրում «Ինգոստրախ»-ի դուստր ընկերության գործունեությունից և նշել, որ ապահովագրական ոլորտում Հայաստանում առկա է զարգացման մեծ ներուժ, շուկան լավագույնս կազմավորված է: 

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Միխայիլ Վոլկովին՝ «Ինգոստրախ»-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու 20-ամյակի կապակցությամբ, նշել, որ կառավարությունը նախատեսում է առողջապահության ոլորտում անցնել պարտադիր ապահովագրության համակարգի և առաջարկել ներգրավվել այդ գործընթացում: Վարչապետը կոչ է արել դիտարկել նաև այլ բնագավառներում ապահովագրական ծառայությունների մատուցման հնարավորությունը՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել տարբեր առաջարկություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter