«Հայացք». Էդ Վարդան Այվազյանին ասեք, թող խելոք մնա
Ասեք, թող մի դիմում էլ նա գրի
Երեկ, Yerkir.am էլեկտրոնային կայքի տեղեկացմամբ, Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հետ էր վերցրել իր հրաժարականի դիմումը, քանի որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նրան համոզել էր շարունակել աշխատանքը: Սակայն «Հայացք»-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռաֆիկ Աթայանը հերքեց այս տեղեկատվությունը:
- Ես հրաժարականի դիմում գրել եմ, սակայն հետ չեմ վերցրել: Այդ տեղեկությունը տարածողին խնդրում եմ ասեք, որ ժողովրդին ճիշտը ներկայացնի: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կիրակի օրը եկել ա մեր գյուղ, զրուցել ենք բնապահպանների հետ: Հետո մարզպետն ինձ կանչել ա իր մոտ ու ասել, որ պիտի շարունակեմ աշխատել: Ես էլի աշխատելու եմ, բայց շարունակելու եմ պայքարել մինչև վերջ, մինչև էս չարաբաստիկ որոշումը հետ վերցնեն: Մենք գյուղով կանգնած ենք ու մեր գյուղը տվողը չենք: Թող մեզ հանգիստ թողնեն: Հետո Ձեզ խնդրում եմ, ձեր թերթի միջոցով էդ Վարդան Այվազյանին ասեք, թող խելոք մնա, երեկ հայտարարել ա, թե իբր կոմբինատը ամեն տարի հինգ-վեց միլիոն դոլար ա տալիս գյուղին: Ինքը ստում ա: Թող ճշտի, թե էդ ով ա տալիս: Ասեք, թող մի դիմում գրի ու խորհրդարանից դուրս գա: Ամոթ ա, սուտ ա խոսում:
Անուշ Ներսիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել