
Մարմնամարզության աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ
Կանադական Մոնրեալ քաղաքում մեկնարկում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու են երեք մարզիկներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը:
Ինչպես տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, մարզիկները Կանադա են մեկնել Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Նրանք մրցելույթները կսկսեն առաջնության առաջին օրը՝ հոկտեմբերի 2-ին:
Նշենք, որ մարմնամարզության աշխարհի առաջնությունն ընթանալու է հոկտեմբերի 2-ից 8-ը: Մրցաշարին մասնակցում է 500 մարզիկ՝ աշխարհի 80 երկրներից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել